Հայաստանում անցած մեկ օրում կատարված 1218 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) 201 նոր դեպք, արձանագրվել է մահվան 11+3 դեպք, առողջացել է 812 մարդ:
ՀՀ առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի հրապարակած տվյալների համաձայն՝ 2020 թվականի մարտի 1-ից առ այսօր՝ 2021 թվականի հունվարի 7-ը, ժամը 11:00-ը, կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 161 054 դեպք է հաստատվել, որոնցից 147 388-ն` առողջացած, 2901-ը` մահվան ելքով։
Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 695 է:
Այսպիսով, կորոնավիրուսային հիվանդությունից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 10 070 մարդ, ընդհանուր առմամբ կատարվել է 602 986 թեստավորում: