Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել - RadioVan.fm

Онлайн

Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

2017-02-13 22:55 , Мир, 1011

Բաքուն շարունակում է ապատեղեկատվություն տարածել

«Այսօր ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր, հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա»,-այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Ի դեպ, այդ հորինվածքին «միս ու արյուն» տալու համար Բաքվի աճպարարներն, իրենց սովորության համաձայն, որոշել են, որպես «անհերքելի ապացույց» կից ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով «բեմադրված» մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ), որն, անգամ մանրակրկիտ ուսումնասիրելուց, դժվար թե դիտողը որևէ բան հասկանա…

Ինչևէ, ինչպես ասում են՝ ճաշակին ընկեր չկա, բայց որ այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը,փաստ է: Եվ վերջում մի հավելում՝ ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության՝ «թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը»: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ»,-ասված է Սենոր Հասրաթյանի ֆեյսբուքյան գրառման մեջ:

Նշենք, որ ըստ ԼՂՀ ՊՆ մամլո ծառայության այսօր տարածած հաղորդագրության՝ այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում արձանագրվել է լարվածության աճ: Հակառակորդը Դ-44 տիպի հրանոթներից, ականանետերից, նռնականետերից ու տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հրադադարի պահպանաման ռեժիմը խախտել է շուրջ 80 անգամ, որի ընթացքում, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 950 կրակոց: Ադրբեջանական զինուժը արևելյան ուղղությամբ կիրառել է Դ-44 տիպի հրանոթներ՝ արձակելով 13 արկ, իսկ հյուսիսային և հարավային ուղղություններոփվ՝ 60 և 82 միլիմետրանոց ականանետեր ու նռնականետեր՝ ընդհանուր առմամբ արձակելով 49 արկ, որից 41-ը ականանետերից, 8-ը՝ նռնականետերից:

ՊԲ առաջապահ զորամասերը աչալրջորեն հետևել են առաջնագածում տիրող զարգացումներին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար:

Лента

Рекомендуем посмотреть