Եվրամիությունը (ԵՄ) պետք է մշակի կորոնավիրուսի դեմ արևմտյան պատվաստանյութերին հասանելիության պարզեցված մեխանիզմ՝ Արևելյան գործընկերության ծրագրի (Հայաստան, Ադրբեջան, Բելառուս, Մոլդովա և Ուկրաինա)՝ երկրների համար՝ որպես «գործընկեր երկրներին աջակցության ուժեղ ազդանշան» այս ծրագրի գագաթնաժողովին, որը նախատեսված է 2021 թվականի գարնանը:
ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Եվրամիության 13 երկրների արտաքին գործերի նախարարների՝ Եվրահանձնաժողովին ուղղված նամակում։
«Մենք Եվրահանձնաժողովին հորդորում ենք արագ մշակել օժանդակ մեխանիզմ, որը նման է Արևմտյան Բալկաններում պատվաստանյութեր մատակարարելու մեխանիզմին: Արևելյան գործընկերության առաջիկա գագաթնաժողովում (2021 թ. առաջին կեսին) մենք պետք է ուժեղ և համակարգված ազդանշան ուղարկենք այս ծրագրի ռազմավարական նշանակության մասին: Կորոնավիրուսը կդառնա այս ազդանշանի կարևոր բաղադրիչը: Վստահ ենք, որ այդ գործողությունները բարձր կգնահատվեն այս պետությունների կառավարությունների և քաղաքացիական հասարակությունների կողմից և կբարձրացնեն Եվրոպական միության աշխարհաքաղաքական դերն աշխարհում»,-ասվում է նամակում, որը ստորագրել են ԵՄ բոլոր Արևելյան Եվրոպայի երկրների, ինչպես նաև Շվեդիայի, Դանիայի և Ֆինլանդիայի արտգործնախարարները: