Արցախի Հանրապետության կառավարության կողմից ՀՀ-ում ժամանակավոր բնակություն հաստատած 1-5-րդ դասարան հաճախող աշակերտներին` (4440 աշակերտի հաշվով) կտրամադրվեն ամանորյա նվերներ։
Այդ մասին հայտնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից՝ նշելով, որ շտաբի կողմից նվերները տրամադրվել են մարզպետարաններին և Երևան քաղաքի կրթության համապատասխան ստորաբաժանումներին։
«Նվերների բաշխումը կատարվելու է մարզպետարանների և թաղապետարանների կրթության համապատասխան ստորաբաժանումների կողմից՝ ըստ համայնքների և դպրոցների»,-ասված է տարածած տեղեկատվությունում։