Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ 6 անօթևան ընտանիքի Ստեփանակերտում բնակարան է տրամադրվել - RadioVan.fm

Онлайн

Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ 6 անօթևան ընտանիքի Ստեփանակերտում բնակարան է տրամադրվել

2020-12-29 15:57 , Общество, 1099

Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ 6 անօթևան ընտանիքի Ստեփանակերտում բնակարան է տրամադրվել

Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերից և պատերազմի հետևանքով այլ կերպ տուժած վեց ընտանիքի Արցախի Հանրապետության (ԱՀ) աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության կողմից երեկ՝ դեկտեմբերի 28-ին, Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծի 28 հասցեում գտնվող շենքից տրամադրվել են կացարաններ:

Այդ մասին հայտնում են ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից:

Նշվում է, որ վեց երեք երկուսենյականոց և երեք մեկսենյականոց բնակարանները սոցիալական ապահովության գերատեսչությունը տրամադրել է՝ առաջնորդվելով ծրագրի շահառու հանդիսացող և առավել խոցելի ենթախմբում գտնվող քաղաքացիների կացարանային հարցը լուծելու անհրաժեշտությամբ:

«Մասնավորապես, այդ համատեքստում բնակարաններ են տրվել Շուշիից, Ավետարանոցից տեղահանված բազմանդամ (բազմազավակ և ծնողների հետ ապրող ընտանիք), բազմազավակ (8 երեխա ունեցող) ընտանիքների, ինչպես նաև պատերազմական գործողություններին մասնակցած և առայսօր անհայտ ճակատագիր ունեցող զինծառայողի ընտանիքի և հրետակոծության հետևանքով տունն ամբողջությամբ ավերված քաղաքացիների»,-մանրամասնում են գերատեսչությունից:

«Արցախի վերահսկողությունից դուրս մնացած քաղաքացիների կացարանային ապահովման խնդիրը շարունակում է մնալ Արցախի սոցիալական ապահովության գերատեսչության կողմից իրականացվող ծրագրերի օրակարգում. այդ ուղղությամբ աշխատանքները շարունակական և նպատակային են լինելու»,- քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում նշել է ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության աշխատակազմի բնակարանային հարցերի վարչության պետ Արթուր Մուսայելյանը:

Лента

Рекомендуем посмотреть