Ռուսաստանի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ այսօր 4 հայ գերիներ վերադարձել են Հայաստան:
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
«Հարազատներն արդեն իսկ տեղեկացվել են նրանց վերադարձի մասին, իսկ գերիներն այժմ գտնվում են բժիշկների վերահսկողության ներքո և կստանան անհրաժեշտ բժշկակական ու բարոյահոգեբանկան աջակցություն»,-գրել է փոխվարչապետը՝ նշելով, որ գերիների փոխանակման գործընթացը շարունակվելու է:
Նշենք՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով դեկտեմբերի 14-ից մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս Ադրբեջանից Հայաստան էր վերադարձել գերեվարված 53 անձ։