Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում քարոզչական սադրանք է որակում Ադրբեջանի պաշտպանության նախարարության հայտարարությունն առ այն, թե, իբր, նախօրեին «հայկական զինված խմբավորման» կողմից ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանման վրա հարձակում է իրականացվել։
Արցախի ռազմական գերատեսչությունն ընդգծում է՝ երեկ ողջ օրվա ընթացքում և մինչև այս պահը պաշտպանության բանակի որևէ ստորաբաժանում, որևէ զինծառայող որևէ գործողության չի մասնակցել, որևէ արտակարգ պատահար չի գրանցվել և հայկական կողմից անգամ մեկ կրակոց չի արձակվել։
«Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը շարունակում է խստորեն պահպանել հրադադարի ռեժիմը»,-ասված է տարածած հաղորդագրությունում։