«Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում»․ Աբրահամյանը՝ Քյարամյանի նշանակման մասին - RadioVan.fm

Онлайн

«Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում»․ Աբրահամյանը՝ Քյարամյանի նշանակման մասին

2020-12-25 10:23 , Политика, 657

«Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում»․ Աբրահամյանը՝ Քյարամյանի նշանակման մասին

«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանն անդրադառնալով Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արգիշտի Քյարամյանին Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակելու վերաբերյալ որոշմանը՝ գրել է․

«Պատերազմի ընթացքում պաշտոնանկ արված ԱԱԾ տնօրենին այլ պաշտոնի նշանակելը մեծ թվով հարցեր է առաջացնում։

Իշխանությունը պարտավոր է բացատրել, թե ինչո՞ւ է պատերազմի թեժ պահին իր առանցքային ինստիտուտներից մեկի ղեկավարին փոխել և ի՞նչ հիմնավորմամբ է հիմա նրան այլ պաշտոնում նշանակում։

Երկրի անվտանգությունն անլրջության փառատոնի եք վերածում, հետո լուրջ դեմքով արդարանում, թե ինչու այս կամ այն իրադարձությունը մեր երկրի համար այդքան ողբերգական ավարտ ապահովեց»։

Հիշեցնենք՝ 29-ամյա Արգիշտի Քյարամյանը, ով ս․թ․ հոկտեմբերի 8-ին ազատվել էր Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից, ՀՀ վարչապետի՝ նախօրեին ստորագրած որոշմամբ՝ նշանակվել է Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ:

Лента

Рекомендуем посмотреть