Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից Բերձոր, Աղավնո, Ներքին Սուս, Կալեր համայնքների բնակիչներին տեղեկացնում են, որ նրանք չեն օգտվի կորցված տարածքներում հաշվառված քաղաքացիներին տրվող միանվագ դրամական օգնության ծրագրից, քանի որ վերոնշյալ տարածքները չեն անցել Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ:
«Սակայն այլ ծրագրով դուք նույնպես ստանալու եք դրամական աջակցություն:
Ծրագիրն այս պահին վերջնական ճշտման փուլում է: Առաջիկա օրերին կտեղեկացնենք ծրագրից օգտվելու կարգի մասին»,-մանրամասնում են գերատեսչությունից:
Նշենք՝ դեկտեմբերի 23-ից Քաշաթաղի շրջանում հաշվառված և մշտապես բնակվող քաղաքացիներին աջակցության ծրագրով յուրաքանչյուր բնակչին 300.000 դրամ միանվագ աջակցություն է տրամադրվում: