Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան բնակավայրերում սահմանային հարցերի հնարավոր ցավոտ լինելու վերաբերյալ ՀՀ վարչապետի այսօր արած հայտարարությանը, և հայերեն գրությամբ ճանապարհային ցուցանակի՝ Ադրբեջանի նախագահի ոտքերի տակ հայտնվելու փաստին։
Յոլյանը, մասնավորապես, գրել է․
«ալիևի ծննդյան օրը, հայտարարվում է, որ Որոտանում և Շուռնուխում կարող են հարցեր առաջանալ, որոնք կարող են որոշակի ցավոտ իրավիճակների բերել։ ալիև շունը իր ծննդյան օրը Զանգեզուրից լավ նվեր ուրիշ ի՞նչ պետք է ստանար։ Հայկազյան գրությամբ ցուցանակը ոտնատակ տվող այս վիժվածքի հետ մենք պետք է հաշտ ապրելու հույս ունենա՞նք։ Սա որ ախոռի ղեկավարն է այսպես իրեն դրսևորում, բա նախիրը հային ի՞նչ կանի»։
Նշենք՝ ադրբեջանական լրատվական կայքերի հաղորդմամբ՝ երկրի նախագահ Իլհամ Ալիևը Կուբաթլու շրջան կատարած այցի ընթացքում Հայկազյան գյուղում կարգադրել է ապամոնտաժել հայերեն գրությամբ ճանապարհային նշանը։
Ըստ տեղեկատվության՝ մեքենա վարելու ընթացքում այս նշանը տեսնելիս, ասելով, որ «այստեղ հայերեն ինչ-որ բան է գրված», կանգնեցրել է մեքենան, որից հետո լուսանկարներով նրա ոտքի տակ հայտնված ցուցանակը հեռացվել է։