Արցախի Հանրապետության (ԱՀ) նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է հրամանագիր՝ Արտակ Բեգլարյանին Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին։
Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք՝ օրեր առաջ Արտակ Բեգլարյանը հայտնել էր, որ ԱՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահին ներկայացրել է Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնից հրաժարականի մասին գրավոր դիմում։ Նա, միաժամանակ, ընդգծել էր, որ նոր պաշտոնում կարող է ավելի արդյունավետորեն ծառայեցնել իր ներուժը հայրենիքին։