Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանն աշխատանքային այցով գտնվում է Մոսկվայում։
Թաթոյանի աշխատակազմից հայտնում են, որ այցի գլխավոր նպատակն է ադրբեջանական կողմում գտնվող մեր գերիների վերադարձին նպաստելը։
«Հաշվի առնելով թեմայի առանձնահատկությունը՝ այցի ու հանդիպումների մանրամասները չեն հրապարակվելու»,-ընդգծում են ՄԻՊ աշխատակազմից։
Նշենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հավաստամամբ՝ կառավարությունն ամենօրյա ռեժիմով աշխատում է գերիների և անհետ կորածների գտնվելու վայրը և ճակատագիրը պարզելու ուղղությամբ: «Բոլորը՝ բոլորի դիմաց» սկզբունքով դեկտեմբերի 14-ից մեկնարկած գերիների փոխանակման գործընթացի շրջանակում մինչ օրս Ադրբեջանից Հայաստան է վերադարձել գերեվարված 53 անձ։