Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է - RadioVan.fm

Онлайн

Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

2020-12-24 16:02 , Право, 1244

Գորիսի քաղաքապետին կալանավորելու միջնորդությունը մերժվել է

Երևանի ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանին կալանավորելու վերաբերյալ Քննչական կոմիտեի (ՔԿ) միջնորդությունը:

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի Սյունիքի մարզ՝ դեկտեմբերի 21-ին պլանավորված այցին ընդառաջ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը դեկտեմբերի 20-ի երեկոյան տեղի բնակիչներին կոչ էր արել առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակում միանալ դեպի Սյունիքի դարպասներ երթին՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։ Փաշինյանի այցի օրը, առավոտ վաղ, հայտնի դարձավ, որ նրան բերման են ենթարկել։ Այնուհետ հաղորդվեց, որ Առուշ Առուշանյանը ձերբակալվել է՝ օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաք կազմակերպելու և անցկացնելու փորձ կատարելու կասկածանքով։ Դեկտեմբերի 22-ին Քննչական կոմիտեն հայտնեց, որ հարուցված քրեկան գործի շրջանակում Առուշ Առուշանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ։ Ըստ ՔԿ-ի՝ Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում են քննվում նաև Գորիս համայնքի ղեկավարի կողմից թույլ տրված առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ 2019թ. մայիսի 25-ին ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 308-րդ հոդվածի 2-րդ մասով, 2019թ. նոյեմբերի 11-ին ՀՀ քրեական օրենսգրքի 3152-րդ հոդվածով, 2020թ. մարտի 18-ին ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 322-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործերը:

Лента

Рекомендуем посмотреть