Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների վերջին ամիսների պարգևավճարներով զինհաշմանդամների շենքերը մատչելի կդարձվեն - RadioVan.fm

Онлайн

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների վերջին ամիսների պարգևավճարներով զինհաշմանդամների շենքերը մատչելի կդարձվեն

2020-12-23 17:57 , Политика, 904

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների վերջին ամիսների պարգևավճարներով զինհաշմանդամների շենքերը մատչելի կդարձվեն

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների` սեպտեմբերից չստացած պարգևավճարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն և շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին:

Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը։

«Արդեն տեղեկացրել ենք, որ կապված պատերազմական իրադրության հետ, քաղաքապետարանի աշխատակազմը սեպտեմբերից ի վեր պարգևավճարներ չի ստացել։

Որոշել ենք խնայված միջոցները տրամադրել պատերազմի ընթացքում հաշմանդամություն ստացած մեր տղաների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին:

Մասնավորապես, այդ գումարներով զինհաշմանդամների շենքերում վերելակներ կտեղադրվեն և շենքերի մուտքերը կհարմարեցվեն սայլակով տեղաշարժին: Սոցապ նախարարությունից արդեն խնդրել ենք տվյալներ՝ պատերազմի մասնակիցների վերաբերյալ, որոնք մշակելով՝ կիրականացնենք այս գործընթացը:

Շնորհակալ եմ քաղաքապետարանի աշխատակազմին՝ այս որոշման կարևորությունը գիտակցելու և այս ծանր օրերին երկրի խնդիրներին անմասն չմնալու համար»,-գրել է քաղաքապետը։

Նշենք՝ Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը օրեր առաջ հայտնել էր, որ Երևանի քաղաքապետարանի մի խումբ աշխատակիցներ, տեղեկանալով, որ տարեվերջյան պարգևավճարներ չեն լինելու, դեկտեմբերի 17-ին հավաքվել են քաղաքապետարանի միջանցքում՝ պահանջելով տալ այն:

Лента

Рекомендуем посмотреть