Այսօր հյուրախաղերով Արցախ է մեկնում Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի թատերախումբը։
«Մենք մեկնում ենք Արցախ՝ խաղալու «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մանկական ներկայացումը Արցախի երեխաների համար: Լինելու է նաև Ձմեռ պապ: Որոշել ենք մի փոքր հեքիաթ պարգևել երեխաներին և վերադարձնել նրանց աչքերի փայլը»,- թատրոնի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութում նշում է թատրոնի տնօրեն, դերասան Արման Նավասարդյանը՝ նշելով, որ Արցախից պարբերաբար մանրամասներ կներկայացնեն բեմադրությունների մասին: