2020-ին վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ է տրամադրվել Հայաստանի և Արցախի քաղաքացիներին - RadioVan.fm

Онлайн

2020-ին վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ է տրամադրվել Հայաստանի և Արցախի քաղաքացիներին

2020-12-22 17:44 , Политика, 871

2020-ին վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ է տրամադրվել Հայաստանի և Արցախի քաղաքացիներին

2020 թ․ հունվարից մինչև դեկտեմբերի 21-ը պետական հավաստագրի հիման վրա Հայաստանի և Արցախի քաղաքացիներին տրամադրվել է վերին և ստորին վերջույթների շուրջ 850 պրոթեզ։

Այս մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ վերին և ստորին վերջույթների պրոթեզներ ստանալու համար պետական հավաստագիրը տրվում է դիմումը ներկայացնելուց հետո շուրջ տասնօրյա ժամկետում, որից հետո շահառուն պրոթեզավորում իրականացնելու համար կարող է դիմել իր նախընտրած կազմակերպությանը՝ անհրաժեշտ պրոթեզը ստանալու համար, պրոթեզավորման իրականացման գործընթացը կախված է քաղաքացու վնասվածքի վերականգնման համար պահանջվող ժամանակից:

Лента

Рекомендуем посмотреть