«Հայրենիքի փրկության շարժում»-ը «Իմ քայլը»-ին մինչև 18:00-ն ժամանակ է տվել - RadioVan.fm

Онлайн

«Հայրենիքի փրկության շարժում»-ը «Իմ քայլը»-ին մինչև 18:00-ն ժամանակ է տվել

2020-12-22 17:23 , Политика, 1410

«Հայրենիքի փրկության շարժում»-ը «Իմ քայլը»-ին  մինչև 18:00-ն ժամանակ է տվել

Հանրապետության հրապարակում շուրջօրյա նստացույց հայտարարած «Հայրենիքի փրկության շարժումը» մինչև ժամը 18։00-ն ժամանակ է տվել «Իմ քայլը» խմբակցությանը՝ ներկայանալու և «Հայրենիքի փրկության շարժման» հետ քննարկելու ստեղծված իրավիճակից ելքերը քննարկելու համար։ Այդ մասին հայտարարել է շարժման համակարգող, Հայ Յեղափոխական Դաշնակցություն (ՀՅԴ) կուսակցության Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը:

Հիշեցնենք՝ այսօր, դեկտեմբերի 22-ին, մեկնարկել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով «Հայրենիքի փրկության շարժման» հայտարարած՝ գործադուլը, դասադուլը և խաղաղ անհնազանդության ակցիաներն ամբողջ հանրապետությունում։

Ժամը 12։00-ից ակցիաների մասնակիցները միավորվել են Հանրապետության հրապարակում, շրջափակել ՀՀ կառավարության և այլ գերատեսչությունների շենքեր:

«Նկատի ունեցեք հարգելի քաղաքացիներ, որ սա հետևողական, վճռական, համառ պայքար է լինելու: Կան դժվարություններ, եղանակը ցուրտ է, բայց մենք պինդ ենք, ամուր ենք միասին: Այս վճռական պահին որոշվում է մեր երկրի ու ապագայի հարցը: Բոլորդ հավաքվեք Հանրապետության հրապարակում»,-հայտարարել է Սաղաթելյանը՝ նշելով, որ անհնազանդության բողոքի ակցիաները շարունակվում են:

Лента

Рекомендуем посмотреть