Արցախի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունը հայտնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահի 2020թ. հոկտեմբերի 14-ի հրամանագրի դրույթների համաձայն Արցախի Հանրապետության տարածքից թույլատրվում է զորակոչային տարիքը՝ 18 տարին չլրացած տղաների և 55 տարին լրացած տղամարդկանց ելքը, ուստի անձնագրի օտարերկրյա պետություններում վավերականության մասին նշում կատարելու համար Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչություն կարող են դիմել իգական սեռի բոլոր, 18 տարին չլրացած և 55 տարին լրացած արական սեռի ներկայացուցիչները:
«Հաշվի առնելով Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության ծանրաբեռնված աշխատանքը և Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչությունից ստացված հարցումների կտրուկ աճը, այսուհետ Հայաստանի Հանրապետության տարածքում ժամանակավորապես բնակվող Արցախի Հանրապետության 55 տարին լրացած արական սեռի և իգական սեռի բոլոր քաղաքացիների անձնագրերում օտարերկրա պետություններում վավերականության մասին նշում կատարելու, անձը հաստատող փաստաթուղթ ստանալու, ինչպես նաև մինչև 18 տարեկան անչափահաս երեխաների բնակչության պետական ռեգիստրում ծնողի հասցեով հաշվառելու գործողությունները Հայաստանի Հանրապետության անձնագրային և վիզաների վարչության կողմից կատարվում են առանց Արցախի Հանրապետության ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից դիրքորոշում հարցնելու»,-ասված է տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ զորահավաքային զորակոչի ենթակա քաղաքացիների ելքը Արցախից սահմանափակվել էր «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի դրույթների համաձայն, որի շրջանակում արցախա-ադրբեջանական սահմանգծում հակառակորդի սանձազերծած պատերազմի առաջին օրից իսկ՝ սեպտեմբերի 27-ից, Արցախում1 8-ից բարձր տարիքային խմբի համար զորահավաք էր հայտարարվել։