Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանն է, որի մասին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանն է, որի մասին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն. Փաշինյան

2020-12-21 23:11 , Политика, 1479

Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանն է, որի մասին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ ներկայացնելով Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն՝ ըստ օրենքի:

«Սրանք Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին օրենքի հավելվածներում Սյունիքի մարզի Շուռնուխ և Որոտան գյուղերի սահմանագծերի նկարագրություններն են։

Հավելվածները օրենքի անբաժանելի մասն են։ Այս օրենքը ընդունվել է 2010 թվականին։

Դրանով սահմանվել է, որ Շուռնուխից ու Որոտանից արևելք ընկած սահմանագծերը Հայաստանի և Ադրբեջանի պետական սահմանն է։ Օրենքի ընդունման պահին այդ տարածքները եղել են ԼՂՀ հսկողության տակ։

Այսօր մեր սահմանապահները տեղակայված են նկարագրված սահմաններով։

2010 թվականին օրենքին կողմ են քվեարկել ՀՀԿ, ԲՀԿ, ՀՅԴ խմբակցությունները։ Այսօր ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն մեզ մեղադրում են իրենց ընդունած օրենքով գծանշված սահմանը որպես սահման ընդունելու մեջ»,-գրել է Փաշինյանը՝ ներկայացնելով օրենքի հավելվածները:

Лента

Рекомендуем посмотреть