61 օր անհայտության մեջ գտնված հայր և որդի Պետրոսյանները տեղափոխվել են Ստեփանակերտ - RadioVan.fm

Онлайн

61 օր անհայտության մեջ գտնված հայր և որդի Պետրոսյանները տեղափոխվել են Ստեփանակերտ

2020-12-21 22:21 , Общество, 1192

61 օր անհայտության մեջ գտնված հայր և որդի Պետրոսյանները տեղափոխվել են Ստեփանակերտ

Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են, որ 61 օր անհայտության մեջ գտնվող ևս 2 քաղաքացի է հայտնաբերվել.

Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված քաղաքացիները՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ:

«ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:

Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:

ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար»,-ասված է գերատեսչության տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть