Բերման է ենթարկվել վարչապետի մուտքը Գորիս արգելելու կոչով բնակիչներին դիմած Գորիսի քաղաքապետը - RadioVan.fm

Онлайн

Բերման է ենթարկվել վարչապետի մուտքը Գորիս արգելելու կոչով բնակիչներին դիմած Գորիսի քաղաքապետը

2020-12-21 09:19 , Право, 1397

Բերման է ենթարկվել վարչապետի մուտքը Գորիս արգելելու կոչով բնակիչներին դիմած Գորիսի քաղաքապետը

Բերման է ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, ով երեկ ուշ երեկոյան գորիսեցիներին տեղեկացրել էր, որ հավաքվելու են առավոտյան ժամը 06։00-ին Գ․Տաթևացու անվան հրապարակ, որտեղից վտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ «արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ»։

Չնայած այդ փաստին՝ մի խումբ սյունեցիներ վաղ առավոտից մեքենաներով փակել են Գորիս-Տաթև ավտոճանապարհը՝ խոչընդոտելու Նիկոլ Փաշինյանի մուտքը:

«Գորիսը պատերազմի օրերին հյուրընկալել է շուրջ 11 հազար արցախցի: Նրանց ողջ հոգսը տարել է մեր համայնքը, համյանքապետարանը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը, որն այլ սյունեցիների հետ փակել է ճանապարհը՝ արգելելով Նիկոլ Փաշինյանի մուտքը Գորիս:

Նա նշեց, որ պատերազմից երեք օր անց՝ սեպտեմբերի 30-ին, Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը ներկրել է շուրջ 250 հազար դոլարի ապրանք, գիշերային սարքեր, բաժանվել է ողջ շփման գծի երկայնքով:

Փոխքաղաքապետը ընդգծեց, որ հավաքվել են՝ ցույց տալու, որ վարչապետը Սյունիքում տեղ չունի, Սյունիք մտնելու իրավունք չունի, նրան չեն էլ լսելու։

«Կարող է գա գլխներովս անցնի կամ ուժերը, որ կուտակել է…: Քայլեր է ձեռնարկել, որոնք տրամաբանության մեջ չի տեղավորվում»,- ընդգծեց Մենուա Հեվսեփյանը:

Նշենք՝ ըստ տելեգրամյան ալիքներից մեկի՝ ոստիկանության ներքին զորքերի բազմաթիվ ծառայողներ են մեկնել Սյունիք։

Лента

Рекомендуем посмотреть