«Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի հատվածում: Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք». Գորիսի քաղաքապետը ընդվզման կոչով դիմում է բնակիչներին - RadioVan.fm

Онлайн

«Նիկո՛լ, Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի հատվածում: Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք». Գորիսի քաղաքապետը ընդվզման կոչով դիմում է բնակիչներին

2020-12-20 23:04 , Политика, 1286

«Նիկո՛լ,  Ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի հատվածում: Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք». Գորիսի քաղաքապետը ընդվզման կոչով դիմում է բնակիչներին

«Սյունյաց հողը անարատ է, չարի սերմը բուն չի դնի, անարմատ է»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը՝ տեղի բնակիչներին կոչ անելով առավոտյան ժամը 06։00-ին Գ․ Տաթևացու անվան հրապարակում միանալ դեպի Սյունիքի դարպասներ երթին՝ արգելելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ:

«Գորիս համայնքի հարգելի բնակիչներ, առավոտյան ժամը 06։00-ին Գ Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունը կմեկնի Սյունիքի դարպասներ՝ արգելելու հայոց հողը օտարող, Սյունիքի երբեմնի անառիկությունը խաթարող «վարչապետի» մուտքը Սյունիքի մարզ։ Բոլոր արժանապատիվ գորիսեցիներին կոչ ենք անում միանալ կամավոր շարժերթին։ Սա քաղաքական կողմնորոշում չէ և ոչ էլ որևէ կուսակցության նախաձեռնություն, սա Սյունեցիների արժանապատվության, անվտանգության և ֆիզիկական գոյության պայքարն է, համահայկական ընդվզումի արտահայտումը։ Մենք մեր սերունդներին ավանդ պետք է թողնենք՝ անարատ հողը նախնյաց․․․»,-գրել է Գորիսի քաղաքապետը:

Նշենք՝ Գորիսի քաղաքապետն օրվա ընթացքում նաև տեսանյութ և լուսանկարներ էր հրապարակել՝ կից գրելով.

«Նիկո՛լ ադրբեջանի դրոշը ծածանվում է Մ2-ի Որոտանի հատվածում, թշնամին հասել է գյուղ։ Մեկ ժամից հասնում են Շուռնուխ։ Սա էն հատվածն է, որ մենք Քարահունջի, Որոտանի ջոկատների, բանակի հետ միասին 26 կմ առաջ ենք եղել ու արյան գնով պահել ենք, որ թշնամին չմտնի մեր ընտանիքները։ Էսօր դու քո ձեռքով թշնամուն նվիրեցիր արյունով պահված պատմական հողը, մեր բնակավայրերը տարար թուրքի բերան։ Որոտանից մի քանի մետր հեռավորության վրա պիտի կանգնի ադրբեջանցին, որոտանցին ի՞նչ սրտով պետք է շարունակի ապրի ու արարի։ Սրա մասին էիր ասու՞մ, որ սահմաններն անվտանգ են, վաղը էս «ապահով» ճանապարհով ես ուզու՞մ հասնել Կապան ու ձեռքով ողջունել ճանապարհի երկայնքով կանգնած թշնամուն։ Ի՞նչ երեսով ես գալիս Սյունիք Որոտանի, Շուռնուխի, Խնձորեսկի բնակիչներին այսքանից հետո դեռ պիտի համոզես, որ իրենց անվտանգությունը մազից չէ՞ կախված։ Քո պաշտոնավարման յուրաքանչյուր րոպեն մեր երկրի համար լուրջ սպառնալիք է, մենք ամեն րոպե կիլոմետրով հող ենք կորցնում ու մեր ժողովրդին տանում կործանման։ Հանակարծ չմտածեք, որ ֆեյքաբուծարանը ուղղելով Սյունիք՝ կոտրելու եք Սյունեցու ոգին։ Սյունիքը չի հանդուրժելու ոչ ներքին դավաճանին, ոչ էլ արտաքին թշնամուն։ Սյունիքը միասնական է միշտ ու ոչ ոք չկասկածի, որ այս հողից մաքրվելու են մարզի դարպասները բացած դավաճաններն ու թուրքերը»։

Հիշեցնենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ով հայտարարել է, որ Սյունիքից ոչ մի միլիմետր հող չի զիջվել, այլ տեղակայվելով մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններին՝ անվտանգության նոր երաշխիք են ստեղծում Սյունիքի համար, երկուշաբթի՝ դեկտեմբերի 21-ին, այցելելու է Սյունքի մարզ: Ինչպես հայտնել է նա՝ Մեղրիում, Կապանում, Գորիսում, Սիսիանում կհանդիպի քաղաքացիների և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ:

Лента

Рекомендуем посмотреть