«Մտել են այլ պետության տարածք 26 տարի տիրել, հենակետեր սարքել, տներ կառուցել, հանքեր շահագործել։ Հիմա տարածքի տերն ասում է գնացեք։ Ասում են հայտարարության մեջ դրա մասին բան գրած չէ։ Էս է՞ ձեր մակարդակը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է ««Անտարես մեդիա հոլդինգ»-ի հիմնադիր-տնօրեն Արմեն Մարտիրոսյանը:
«Ես որ գամ Ձեր տանը իմ գրասեղանը դնեմ ու եթե ասեք գնա՝ պատասխանեմ, որ հայտարարության մեջ կետ չկա ձեր բնակարանի մասին, լավ կլինի՞»,-եզրափակել է գրառումը հայ հրատարակիչը՝ արժանանալով կոշտ քննադատությունների, և, այնուհետ, հեռացնելով գրառումը:
Սակայն շատ օգտատերեր հասցրել են պահպանել այդ գրառումը փաստող լուսանկարը:
Նշենք՝ ՀՀ-ում 2018-ին տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Արմեն Մարտիրոսյանի ղեկավարած «Անտարես» հրատարակչությունը վերջին 2 տարում պետբյուջեից ավելի քան 136 միլիոն դրամ է ստացել այս կամ գաղափարի իրականացման համար: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» լոզունգով պաստառների պատվերը ևս իրականացվել է նշյալ հրատարակչության կողմից, նախորդ տարի Հայաստանում և Արցախում վահանակների վրա հայտնված այդ պաստառների համար պետբյուջեից «մեկ անձից» գնման ընթացակարգով հատկացվել է շուրջ 50 միլիոն դրամ՝ ավելի քան 100 հազար դոլար։