Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից հայրենիք վերադարձած ժամկետային 6 զինվորները կմնան բժիշկների հսկողության տակ. Արցախի ԱԻՊԾ - RadioVan.fm

Онлайн

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից հայրենիք վերադարձած ժամկետային 6 զինվորները կմնան բժիշկների հսկողության տակ. Արցախի ԱԻՊԾ

2020-12-20 23:04 , Общество, 1447

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներից հայրենիք վերադարձած ժամկետային 6 զինվորները կմնան բժիշկների հսկողության տակ. Արցախի ԱԻՊԾ

Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ 70 օր անհայտության մեջ գտնված և ժամ առաջ հայրենքի վերադարձված ժամկետային 6 զինծառայողներ Արսեն Կարենի Այվազյանը, Դավիթ Գեղամի Սահակյանը, Նիկոլայ Սեյրանի Ստեփանյանը, Արթուր Գարիկի Հարությունյանը, Արման Արշակի Արմաղանյանը և Ռուսլան Սարգիսի Թումանյանը բուժզննման կարիք ունեն:

Այդ մասին հայտնում են Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱՕՊԾ)՝ նշելով, որ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը և ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը՝ ծնողների հետ մեկտեղ, հերոսներին ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն:

Նշվում է, որ տղաները առայժմ կմնան բժիշկների հսկողության տակ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ Արցախի ԱԻՊԾ, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողնեն այսօր երեկոյան վերադարձել են հայրենիք:

Նախագահ Հարությունյանը և ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանն իրենց երախտագիտությունն են հայտնել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելությունն իրականացնող զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, տղաների գտնվելու վայրն ուղեկցած Արթուր Բաղդասարյանին և Թեմուր Արզումանյանին:

Կարեն Սարգսյանը զրուցել է նաև անհետ կորած կամ գերության մեջ հայտնված զինծառայողների հարազատների հետ, վստահեցրել, որ ինչպես ծառայությունը՝ որպես գործուն մասնակից, այնպես էլ բանակցող կողմերը գործի են դրել ամբողջ ներուժը որպեսզի օր առաջ բոլոր գերեվարված զինծառայողները վերադարձվեն հայրենիք իսկ անհետ կորածների ուղղությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են ամեն օր:

Лента

Рекомендуем посмотреть