«Հայաստան» հիմնադրամն Ասկերանում 9, Մարտունիում՝ 4 բնակելի շենք կկառուցի - RadioVan.fm

Онлайн

«Հայաստան» հիմնադրամն Ասկերանում 9, Մարտունիում՝ 4 բնակելի շենք կկառուցի

2020-12-19 19:06 , Политика, 1048

«Հայաստան» հիմնադրամն Ասկերանում 9, Մարտունիում՝ 4 բնակելի շենք կկառուցի

«Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխտնօրեն Արարատ Խլղաթյանն այսօր Արցախի Հանրապետության (ԱՀ) պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հետ հանդիպմանը ներկայացրել է նախատեսվող բնակարանային շինարարության ծրագրերը Ստեփանակերտում, Ասկերանում, Մարտունիում և քաղաքային ու գյուղական մի շարք բնակավայրերում:

Նշվել է, որ Ասկերանում կկառուցվի 9 բնակելի շենք՝ 246 բնակարանով, Մարտունիում 4 բնակելի շենք՝ 132 բնակարանով, իսկ առաջիկա օրերին կներկայացվեն Ստեփանակերտում և մյուս բնակավայրերում նախատեսվող բնակարանաշինության ծավալը:

Արցախի պետնախարարի փոխանցմամբ՝ համահայկական կառույցի կողմից Արցախում իրականացվող աշխատանքների ընթացքի ու նոր ծրագերի գործարկման վերաբերյալ հանդիպմանը մասնակցել է նաև ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանը։

Գրիգորի Մարտիրոսյանը բարձր է գնահատել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հետ առկա համագործակցության մակարդակը, ինչը, հատկապես վերջին շրջանում, արտահայտվել է պատերազմի ընթացքում և հրադադարի պայմաններում Արցախին ուղղված բազմաթիվ միջոցառումների իրականացմամբ: Պետական նախարարը կարևորել է քաղաքաշինության նախարարության հետ իրականացվող վնասների գնահատման, վերականգնողական աշխատանքներում ակտիվ մասնակցությունը, ապրանքանյութական մասով աջակցությունը, ինչպես նաև նոր ծրագրերի ներդրման պատրաստակամությունը:

ԱՀ քաղաքաշինության նախարար Արամ Սարգսյանի հավաստմամբ՝ շինարարական ընկերությունների, շինանյութի, եվրոպատուհանների ու դռների արտադրությամբ զբաղվող կազմակերպությունների հետ համապատասխան իրավական աշխատանքն է տարվել, և պատրաստ են շինաշխատանքների մեկնարկը տալու:

Պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի վերականգման հարցում կարևորել է յուրաքանչյուր հայի ներդրումը՝ ևս մեկ անգամ շեշտելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի առաքելությունը պատերազմի ծանր հետևանքները մեղմելու և վաղվա օրվա հանդեպ հավատը վերակերտելու հարցում:

Лента

Рекомендуем посмотреть