Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել նահատակների հիշատակին։
«Հարգելի ՛ հայրենակիցներ,
Արցախում և Մայր Հայրենիքում հայտարարված եռօրյա սգի առթիվ այսօր այցելել եմ Ստեփանակերտի քաղաքային հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել մեր բոլոր նահատակների հիշատակին:
Խոնարհումս նրանց բոլոր հարազատներին: Նրանց հիշատակը հավերժ վառ կմնա մեր սրտերում»,-գրել է Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում։
Հայրենիքի պաշտպանության համար զոհված նահատակների հիշատակին Արցախում, ինչպեսև՝ Հայաստանում դեկտեմբերի 19-21 հայտարարված է եռօրյա սուգ։