Միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները․ Փաշինյան

2020-12-19 13:31 , Политика, 1227

Միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները․ Փաշինյան

«Ժողովուրդը, միայն ու միայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության ճակատագիրը և ոչ թե էլիտար շրջանակները»,-այդ մասին այսօր ժողովրդին հղած ուղերձում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ այդ առումով մեծագույն խնդիրը օր առաջ իրավիճակի կայունացումը և ժողովրդի կամարտահայտման հնարավորություն ստեղծելն է:

«Մինչ այդ կառավարությունը պետք է աշխատի նոյեմբերի 18-ին իմ հրապարակած Ճանապարհային քարտեզի դրույթների հնարավորինս արդյունավետ իրագործման վրա, որը կլուծի նաև ետպատերազմական բազմաթիվ խնդիրներ և ընդհանուր առմամբ կկայունացնի նաև ներքաղաքական վիճակը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նշենք՝ 17 քաղաքական ուժերը, որոնք են՝ «Ազատություն», «Ազգային անվտանգություն», «Ազգային օրակարգ», «Ազգային ժողովրդավարական միություն», «Ազգային համաձայնություն», «Ալյանս առաջադիմական ցենտրիստական», «Բարգավաճ Հայաստան», «Դեմոկրատական այլընտրանք», «Երկիր Ծիրանի», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն», «Համերաշխություն», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն», «Հայաստանի Հանրապետական», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միություն», «Հայրենիք» կուսակցություն», «Մեկ Հայաստան»,«Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունները, Պուտին-Ալիև-Փաշինյան եռակողմ հայտարարությունը որակելով որպես «ազգադավ համաձայնագիր, մեր պատմության ամենաամոթալի էջ»՝ նոյեմբերի 11-ից ՀՀ վարչապետի հրաժարականի պահանջով հանրահավաքներ, «Արժանապատվության երթ»-եր, հիշատակի միջոցառումներ, խաղաղ անհնազանդության ակցիաներ են իրականացնում։ Խորհրդարանական և արտախորհրդարանական այդ ուժերը նաև ներկայացրել են անցումային կառավարության վարչապետի իրենց թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Փաշինյանի հրաժարականը պահանջող 17 կուսակցությունների ստեղծած «Հայրենիքի փրկության շարժման» խորհուրդը հայտարարել է, որ դեկտեմբերի 22-ը իրենց պայքարի ամենավճռական օրն է լինելու՝ կոչ է արվել համապետական գործադուլի, դասադուլի:

Դեկտեմբերի 9-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, որ այն ուժերը, որոնք պահանջում են իրենց տալ իշխանություն՝ դրա լեգիտիմությունը չունեն։

Лента

Рекомендуем посмотреть