«Հայկական միասնական տեղեկատվական կենտրոն»-ը ֆեյսբուքյան էջում հրապարակել է անոնս՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ դեպի Եռաբլուր զինվորական պանթեոն վաղը նախատեսված երթի մեկնարկի վայրի, ժամի մասին։
Նշենք՝ հրապարակման ներքո օգտատերերը բազմաթիվ բացասական մեկնաբանություններ են գրել։
«Մարդիկ, Եռաբլուր գնացեք երբ ուզում եք, բայց ոչ էրեխեքի արյունը թափած դավաճան մարդասպանի հետ»,-գրել է օգտատերերից Արփի Մուրադյանը։
«Թուրքը Եռաբլուր գնալու իրավունք չունի։ Սրիկաներ»,-գրել է մեկ ուրիշը։
«Նիկոլի հետ եռաբլուր գնացողը նրա պես դավաճան նեռ է»,-գրել է Կարինե Պետրոսյանը։
«Մենք կգնանք կհարգենք մեր տղեքի հիշատակը, իսկ դուք ինչ երեսով եք գալու»,-գրել է Հայկ Գրիգորյանը։
«Ոչ նիկոլի մուտքը եռաբլուր»,-գրել է Էդվին Դավթյանը։
Հավելենք՝ սևազգեստ մայրերը ևս կոչ են արել վարչապետին չգնալ Եռաբլուր, նրանք հայտարարել են, որ կշրջափակեն մուտքերը ու թույլ չեն տա։