Մայրաքաղաքում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն արդեն հաջորդ ամիս՝ 2021-ի
Երևանում նոր հանրային ավտոբուսներ կերթևեկեն հաջորդ ամիս՝ 2021-ի հունվարի երկրորդ կեսից․ լուրը հայտնում է քաղաքապետը Հայկ Մարությանը։
Նրա փոխանցմամբ` համայնքի միջոցներով ձեռք բերված կոմպակտ դասի ավտոբուսների առաջին խմբաքանակը արդեն Երևանում է:
«2020-ին արտադրված այս ավտոբուսները համապատասխանում են մեր առաջադրած բոլոր չափանիշներին: Երեկ կրկին համայնքային միջոցներով մրցույթ ենք հայտարարել նաև միջին տարողության՝ 8,5 մետր երկարության 161 հատ ավտոբուսի գնման համար»,-ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է քաղաքապետը։