Այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները․ Օհանյանը վարչախմբին կոչ է անում հեռանալ - RadioVan.fm

Онлайн

Այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները․ Օհանյանը վարչախմբին կոչ է անում հեռանալ

2020-12-18 15:28 , Политика, 1160

Այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները․ Օհանյանը վարչախմբին կոչ է անում հեռանալ

ԼՂՀ պաշտպանության նախարար–պաշտպանության բանակի նախկին հրամանատար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ, Արցախի հերոս Սեյրան Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է․

«Հայաստանի, Արցախյան ազատագրական շարժման պատմությանը անտեղյակ, հայտարարված հրադադարից հետո ժողովրդի, բանակում ծառայող որդիների ճակատագիրը բախտի քմահաճույքին հանձնած, երկրում ստեղծված իրավիճակի թիվ 1 պատասխանատուն այժմ էլ պարտադրում է սեփական ժողովրդին, որ հայ-ադրբեջանական սահմանը պետք է գծեն թուրքերը և ադրբեջանցիները՝ իրենց նախապատվությամբ, իբրև թե հիմք ընդունելով խորհրդային միության սահմանները։

Հիշեցում

Խորհրդային միությունը գոյություն չունի արդեն 30 տարի։

Հայ-ադրբեջանական հակամարտությունը դեռևս հանգուցալուծված չէ։

Չկա երկխոսություն հակամարտող կողմերի միջև։

Այսպիսով, ի՞նչ սահմաններ գծելու մասին է խոսքը։

Եզրակացություն

Նորանկախ Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը ոտնձգությունների ենթարկող վարչախումբն իր ղեկավարի հետ ժամ առաջ պետք է հեռանա իշխանությունից։

Իշխանության պետք է գան հայ ժողովրդի շահերը ներկայացնող ուժեր, որոնք էլ ստեղծված իրավիճակում պատասխանատվություն կստանձնեն՝ ապահովելու Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, բանակցային գործընթացի վերսկսումը և արտաքին, ներքին քաղաքականության մեջ պետական գործառույթների համարձակ, լիիրավ իրականացումը»։

Лента

Рекомендуем посмотреть