Հանրապետության հրապարակից դեպի Եռաբլուր հայտարարված հիշատակի երթը տեղի կունենա շաբաթ օրը, դեկտեմբերի 19-ին, ժամը 13:00-ին։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նշենք՝ սևազգեստ մայրերը հայտարարել են, որ թույլ չեն տալու, որ վարչապետը մտնի Եռաբլուր:
Հիշեցնենք՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով Հայրենիքի պաշտպանության համար զոհված մեր նահատակների հիշատակը ոգեկոչելու նպատակով՝ 2020 թվականի դեկտեմբերի 19-21-ը ներառյալ, Հայաստանի Հանրապետությունում սգո օրեր են հայտարարված: