Ֆիզուլիում և Ջաբրայիլում որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է ևս 41 զոհված հայ զինծառայողի աճյուն:
Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրել է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:
«Այսօր որոնողական 5 խումբ աշխատանքները շարունակում է 3 ուղղություններով՝ Ջաբրայիլի, Ֆիզուլիի և Հադրութի հատվածներում: Որոնումներին մասնակցում են նաև անհետ կորածների հարազատներ ու մարտական գործողությունների տեղանքին ծանոթ անձինք»,- մանրամասնել է Թադևոսյանը՝ նշելով, որ, ընդհանուր առմամբ, մինչև այսօր հայտնաբերվել է 933 զինծառայողի մարմին: