«Իմ քայլ»-ի նախկին պատգամավորը՝ Լոռու մարզպետ - RadioVan.fm

Онлайн

«Իմ քայլ»-ի նախկին պատգամավորը՝ Լոռու մարզպետ

2020-12-17 14:54 , Политика, 866

«Իմ քայլ»-ի նախկին պատգամավորը՝ Լոռու մարզպետ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում Արամ Խաչատրյանին Լոռու մարզպետ նշանակելու մասին որոշում է ընդունել։

Հիշեցնենք, որ Արամ Խաչատրյանը դեկտեմբերի 8-ին հայտնեց, որ պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել և, «տարբեր շահարկումներից զերծ մնալու» համար տեղեկացրեց, որ քայլը պայմանավորված է հետագա աշխատանքը գործադիրում շարունակելու նպատակով: Մանդատից հրաժարվելու դիմումի հաստատման օրն էլ՝ դեկտեմբերի 15-ին, հայտնեց, որ որոշումն անփոփոխ է, ու, որ այդ քայլն իր համար հայրենիքին ու ժողովրդին ծառայելու նոր քայլ է, որը կարդարացվի։

Նշենք՝ Լոռու մարզը 2018 թվականի հոկտեմբերի 10-ից ղեկավարած Անդրեյ Ղուկասյանը երեկ հայտնեց, որ վարչապետին հրաժարականի դիմում է ներկայացրել։

Лента

Рекомендуем посмотреть