24 բնակավայրի ավելի քան 10 հազար մարդ արդեն լույս ունի․ Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերը վերականգնվել են - RadioVan.fm

Онлайн

24 բնակավայրի ավելի քան 10 հազար մարդ արդեն լույս ունի․ Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերը վերականգնվել են

2020-12-16 17:41 , Общество, 1077

24 բնակավայրի ավելի քան 10 հազար մարդ արդեն լույս ունի․ Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերը վերականգնվել են

Ավարտվել են Շուշիի արևմտյան մասով անցնող էլեկտրահաղորդման գծերի վերանորոգման աշխատանքները:

Այդ մասին հայտնում են Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունից (ՌԴ ՊՆ)՝ նշելով, որ արդյունքում Էլեկտրաէներգիայի մշտական մատակարարում է ապահովվել 24 բնակավայրի համար, որոնցում ապրում է ավելի քան 10 հազար մարդ:

Տարածած հաղորդագրությամբ Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը նաև հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ ուժերի զինծառայողները Մարտակերտ են հասցրել սննդի և առաջին անհրաժեշտության իրերի հումանիտար բեռը, սննդամթերքի պարագաներ և առաջին անհրաժեշտության իրեր են ստացել իերնց տներ վերադարձած գյուղացիները։

Օգնություն է տրամադրվել նաև գյուղերի այլ կարիքավոր բնակիչներին:

Մի քանի հարյուր ընտանիքներ ստացել են մարդասիրական փաթեթներ, որոնց մեջ եղել են սնունդ և առաջին անհրաժեշտության իրեր:

Ըստ աղբյուրի՝ ռուս խաղաղապահների օգնությամբ վերականգնվում են ռազմական գործողություններից տուժած Լեռնային Ղարաբաղի տարածքի կարևոր ենթակառուցվածքները:

Միաժամանակ նշվում է, որ ՌԴ ՊՆ Ստեփանակերտի և Մարտակերտի բժշկական ստորաբաժանումների մասնագետները շարունակում են բժշկական օգնություն ցուցաբերել բնակչությանը, որոնք հիմնականում դիմում են քրոնիկ հիվանդությունների խնդրով։

Ընդհանուր առմամբ, ռուս ռազմական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել 529 քաղաքացու, այդ թվում ՝ 63 երեխայի:

Лента

Рекомендуем посмотреть