Ֆրանսիայի Մոնպելիե քաղաքի քաղաքային խորհուրդը բանաձև է ընդունել՝ ի աջակցություն արցախահայության։
Այդ մասին հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների նախարարությունը (ԱԳՆ)՝ տեղեկացնելով՝ բանաձևում քաղաքային խորհուրդը արտահայտում է՝
-Մոնպելիե քաղաքի բարեկամությունն ու աջակցությունը Արցախի՝ վշտի մեջ հայտնված և իրենց տները լքելու հարկադրված հայ բնակչությանը,
-կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը մարտահրավերներին համարժեք դիվանագիտական և մարդասիրական ջանքեր գործադրել, որպեսզի գաղթի տառապանքները չավելանան նաև ռազմական ագրեսիայի պատճառած ծանր հետևանքներին,
-հայցում է Ֆրանսիայի կառավարությանը՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը և լիազորել քաղաքապետին այդ կապակցությամբ նամակ ուղղել Եվրոպայի և արտաքին գործերի նախարարին։