Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» (Info Check) ՊՈԱԿ-ի «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը անդրադառնալով սոցիալական կայքերում շրջանառվող տեղեկությանն այն մասին, թե, իբր, ադրբեջանցի զինծառայողները շրջապատել են Կապանի օդանավակայանը` հայտնում է, որ կենտրոնի հարցմանն ի պատասխան Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը հերքել է տեղեկատվությունը։
«Կապանի ուղղությամբ բնագիծը օդանավակայանից մի քանի կիլոմետր հեռավորության վրա է և այս պահին այն հայկական վերահսկողության ներքո է»,- քաղաքապետի խոսքերն է մեջբերում «Տեղեկատվության ստուգման կենտրոն»-ը։