Հադրութի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Արցախի ՄԻՊ-ը հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել - RadioVan.fm

Онлайн

Հադրութի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Արցախի ՄԻՊ-ը հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել

2020-12-16 14:02 , Право, 1331

Հադրութի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած ստորաբաժանում. Արցախի ՄԻՊ-ը հորդորում է անհապաղ քայլեր ձեռնարկել

Արցախի մարդու իրավունքների պաշտպանը (ՄԻՊ) հայտնում է, որ հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ է հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ, և, ըստ նախնական տվյալների, Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում։

«Հայ նոր ռազմագերիների վերաբերյալ տեղեկության շուրջ կապ եմ հաստատել մի շարք մարմինների ու տեղում գտնվող որոշ զինծառայողների հետ:

Ըստ իմ հավաքագրած նախնական տվյալների՝ Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղի ուղղությամբ այս օրերին անհետ կորել է շուրջ 60 զինծառայողից բաղկացած մի ստորաբաժանում, բարձր հավանականությամբ որն էլ երևում է ադրբեջանական կողմի հրապարակած տեսանյութում:

Բացարձակ անընդունելի է այս միջադեպը, որը պետք է արագորեն ու խստորեն քննվի իրավապահ մարմինների կողմից՝ պարզելու համար բոլոր հանգամանքներն ու մեղավորների շրջանակը: ԱՀ և ՀՀ բոլոր լիազոր մարմինները պարտավոր են անհապաղ քայլեր ձեռնարկել մեր բոլոր ռազմագերիներին րոպե առաջ տուն վերադարձնելու ուղղությամբ: Դրանից բացի, անհրաժեշտ է հստակ տեղեկություններ տրամադրել ռազմագերիների հարազատներին և վարել հնարավորինս թափանցիկ հանրային հաղորդակցություն՝ խուսափելու համար ապատեղեկատվություններից ու ավելորդ լարվածություններից»,- հաղորդում է Արտակ Բեգլարյանը:

Նշնեք՝ երեկ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկություններ ու տեսանյութեր տարածեցին այն մասին, թե 100 հայ է գերեվարվել Խծաբերդ ու Հին Թաղեր գյուղերի գրավման ժամանակ: Արձագանքելով այս լուրերին՝ ՀՀ պաշտպանության նախարարությունը կեսգիշերին մոտ հայտնեց, որ հայ զինվորների գերեվարման մասին տեսանյութերի առնչությամբ պարզաբանումներ է սպասում Արցախի պաշտպանության բանակից (ՊԲ), որն էլ այսօր առավոտյան 10։26-ին հայտնեց, որ երեկ երեկոյան, դեռևս անհայտ պայմաններում, կորել է կապը Հադրութի Հին Թաղեր և Խծաբերդ գյուղերի ուղղությամբ տեղակայված Արցախի ՊԲ մի քանի մարտական դիրքերի անձնակազմի հետ, ողջ գիշեր և այսօր առավոտյան շարունակվել են որոնողական աշխատանքները։

«Ռուսական խաղաղապահ զորախմբի միջնորդությամբ գործուն քայլեր են իրականացվում պարզելու հայ զինվորականների գերեվարման հավանականությունը, դրա հաստատվելու դեպքում անհրաժեշտ գործողություններ ձեռնարկելու համար»,-հավաստիացրել են գերատեսչությունից։

Лента

Рекомендуем посмотреть