ՀՀ-ի որոշ շրջաններում մառախուղ է և ձյուն, կան փակ ճանապարհներ - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ի որոշ շրջաններում մառախուղ է և ձյուն, կան փակ ճանապարհներ

2020-12-16 11:31 , Общество, 927

ՀՀ-ի որոշ շրջաններում մառախուղ է և ձյուն, կան փակ ճանապարհներ

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են։ Մառախուղ է Արագածոտնի մարզի Աշտարակ և Թալին քաղաքներում։

Ձյուն է տեղում Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում։

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տիպի տրանսպորտային միջոցների համար։

ՀՀ ԱԳՆ-ից ստացված տեղեկատվության համաձայն՝ օտարերկրացիների՝ Վրաստան մուտքն արգելող որոշումը շարունակում է ուժի մեջ մնալ։ Արգելքը չի վերաբերում բեռնափոխադրումներին:

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Лента

Рекомендуем посмотреть