ՀՀ-ում ժամանակավորապես բնակություն հաստատած Արցախի Հանրապետության բնակիչները՝ բժշկական հետազոտման, ախտորոշման, բուժման նշանակման և վիրահատական միջամտության համար կարող են ըստ բնակության վայրի դիմել համապատասխան պոլիկլինիկաներ՝ անվճար սպասարկման համար։
Այդ մասին տեղեկացնում են ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից՝ նշելով, որ վիրահատության համար՝ պոլիկլինիկաների միջոցով, քաղաքացիները կուղեգրվեն համապատասխան բուժհաստատություններ։