Ադրբեջանական գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շենի բնակչության համար. Արցախ ՄԻՊ - RadioVan.fm

Онлайн

Ադրբեջանական գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շենի բնակչության համար. Արցախ ՄԻՊ

2020-12-14 22:04 , Право, 1436

Ադրբեջանական գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել Հին շենի բնակչության համար. Արցախ ՄԻՊ

Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղեր այցից հետո Արցախի մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արտակ Բեգլարյանը ահազանգում է՝ ադրբեջանական զինված ուժերի գործողությունները կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար:

«Քիչ առաջ վերադարձա Շուշիի շրջանի Մեծ շեն ու Հին շեն գյուղերից, որտեղ այցելել էի տեղում հասկանալու համար իրավիճակն ու մեր քաղաքացիների իրավունքներին սպառնացող վտանգները:

Ադրբեջանական զինված ուժերի գործողություններն ակնհայտորեն ոչ միայն խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները, այլ նաև կենսական սպառնալիքներ են հարուցել հատկապես Հին շեն գյուղի բնակչության, ներառյալ՝ մի խումբ երեխաների ու կանանց ֆիզիկական անվտանգության համար: Մինչև հիմա այդ վտանգները շարունակում են գործել՝ պայմանավորված ադրբեջանական զինծառայողների զբաղեցրած դիրքերով ու ցուցաբերած վարքով: Ողջունելի է, որ Պաշտպանության բանակի և ՌԴ խաղաղապահ զորակազմի որոշ ստորաբաժանումներ տեղում վերահսկում են իրավիճակը, ինչի շնորհիվ որևէ միջադեպ չի արձանագրվել: Սակայն ավելի լուրջ ջանքեր են անհրաժեշտ խնդիրը կարգավորելու և ադրբեջանական զինծառայողներին Արցախի այդ բնակավայրերից դուրս մղելու համար:

Իրավիճակը ներկայացրել եմ Հանրապետության ղեկավարությանը և ստացել հավաստիացում, որ Արցախի ու Հայաստանի իշխանությունները ռուսական կողմի հետ համատեղ աշխատում են խնդիրն արագ կարգավորելու ուղղությամբ:

Արցախի յուրաքանչյուր բնակչի անվտանգությունը պետք է երաշխավորված լինի անվերապահ կերպով»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի ՄԻՊ-ը:

Նշենք՝ երեկ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, խստորեն դատապարտելով արցախա-ադրբեջանական շփման գծի՝ Հադրութի շրջանի Հին Թաղեր և Խծաբերդ բնակավայրերի հատվածում դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի հատուկջոկատային ստորաբաժանումները ձեռնարկած գրոհը, ինչի հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել ՊԲ վեց զինծառայողներ, հայտնեց, որ հակառակորդը սադրիչ գործողությունները շարունակել է նաև դեկտեմբերի 13-ին՝ Շուշիի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть