Արամ Առաջինը կոչ է անում Ամանորի և Սուրբ Ծննդյան ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին - RadioVan.fm

Онлайн

Արամ Առաջինը կոչ է անում Ամանորի և Սուրբ Ծննդյան ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին

2020-12-14 20:36 , Общество, 1565

Արամ Առաջինը կոչ է անում Ամանորի և Սուրբ Ծննդյան ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին

«Կորոնավիրուսի և տնտեսական դժվարությունների ստեղծած տխուր պայմաններում ողջ մարդկությունը պատրաստվում է նշելու Ամանորը։ Այս տագնապների հետ մեկտեղ՝ Արցախյան պատերազմի առաջացրած ցնցումը ահավոր է մեր ժողովրդի ու, հատկապես, Արցախի մեր ազգակիցների համար»,-արձանագրում է Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինը՝ կոչ անելով հեռու մնալ Նոր տարվա և Սուրբ Ծննդյան ավանդական տոնախմբություններից և կատարելիք ծախսերն ու նվերները հատկացնել Արցախի կարիքավոր մանուկներին։

«Քորոնա ժահրին ու տնտեսական դժուարութեան ստեղծած տխուր պայմաններուն մէջ, ողջ մարդկութիւնը կը պատրաստուի նշելու Նոր Տարին։ Յիշեալ տագնապներուն առընթեր, Արցախի պատերազմին յառաջացուցած ցնցումը ահաւոր է մեր ժողովուրդին ու յատկապէս Արցախի մեր ազգակիցներուն համար։

Արդ, մեկնելով մեր քրիստոնէական ու ազգային նախանձախնդրութենէն, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը կոչ կ’ուղղէ Նոր Տարուան ու Սուրբ Ծննդեան տօներու առիթներով հեռու մնալու աւանդական հրապարակային տօնախմբութիւններէ ու խրախճանքներէ եւ մեր կատարելիք ծախսերը ու նուէրները յատկացնելու Արցախի կարիքաւոր մանուկներուն։

Այս նպատակին համար Կաթողիկոսարանը յատուկ հաշիւ բացած Է Զուիցերիոյ մէջ, որպէսզի կատարուելիք նուիրատուութիւնները հոն փոխանցուին՝ կա՛մ ազգային առաջնորդարաններուն ճամբով եւ կամ ուղղակի, հետեւեալ դրամատնային հաշիւին.-

Account: W-502039.005

Beneficiary: Armenian Catholicosate of Cilicia

Iban: CH93 08755 0502 0390 0500

Bank: Banque Pictet & Cie SA, Route des Acacias 60, CH-1211 Geneva 73

Swift: PICTCHGG

Reference: Fund for the Needy Children of Artsakh

Գոյացած գումարը Կաթողիկոսարանի ճամբով պիտի փոխանցուի Արցախի կարիքաւոր մանուկներուն։

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը 2021 տարին հռչակեց «Արցախի Տարի»։ Յիշեալ ծրագիրը առաջին գործնական քայլը կը հանդիսանայ Արցախի վերականգնման ու մեր ընտանիքներու բարօրութեան նպաստող մեր հաւաքական զօրակցութեան»,-ասված է Արամ Առաջինի ֆեյսբուքյան գրառման մեջ։

Лента

Рекомендуем посмотреть