Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի․ ՀՀ վարչապետ - RadioVan.fm

Онлайн

Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի․ ՀՀ վարչապետ

2020-12-14 16:33 , Политика, 998

Նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի․ ՀՀ վարչապետ

Հրատապ լուծում է պահանջում Սյունիքի մարզի հատվածում Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային գծերի ճշգրտումը:

Այդ մասին այսօր ժողովրդին հղած ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այս թեմային անդրադարձել է Անվտանգության խորհրդի երեկվա նիստում։

«Նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ Զանգելանի և Կուբաթլիի շրջանների մասին հիշատակում չի եղել, որովհետև հայտարարության ստորագրման պահին այդ տարածքների 90 և ավելի տոկոսը, ցավոք, եղել է Ադրբեջանի վերահսկողության ներքո, և բանակցությունների ընթացքում եղել է ըմբռնում, որ այդ հատվածում պետք է տեղի ունենա սահմանային գծերի ճշգրտում, ինչը առաջիկա շաբաթվա ընթացքում պետք է իրականացվի: Այստեղ կան մեզ համար զգայուն հարցեր, և այդ հարցերի կառավարման շուրջ տեղի են ունենում ինտենսիվ բանակցություններ: Բայց կրկին ուզում եմ ընդգծել, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման որևէ փուլում Հայաստանի՝ միջազգայնորեն ճանաչված սահմանները մնացել են և կմնան անձեռնմխելի, այսինքն՝ Հայաստանի Հանրապետության սահմանների անխախտելիության սկզբունքը որևէ կերպ չի կարող կասկածի տակ դրվել»,-պարզաբանել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ այդ չլուծված հարցերը պետք է լուծել սառը, հանդարտ աշխատանքով:

«Այսօր տեղի ունեցող գործընթացները, որոնք երբեմն ցավոտ են, շատերը փորձում են օգտագործել նեղ քաղաքական նպատակներով: Ապատեղեկատվության հսկայական հոսքեր են դրվել շարժման մեջ, այդ հոսքերի բավական մեծ մասը կառավարվում է արտերկրից, ու չենք կարող բացառել դրանց առնչությունը օտարերկրյա հատուկ ծառայությունների հետ:

Մի օրինակ կարող եմ բերել միայն՝ առավոտյան լրահոսից կարող էր տպավորություն ստեղծվել, թե ողջ գիշեր Սյունիքի մարզում մարտական գործողություններ են տեղի ունեցել, մինչդեռ ճշմարտությունն այն է, որ գիշերը Սյունիքում, ինչպես նոյեմբերի 9-ից հետո ընդհանուր առմամբ բոլոր գիշերները, ռազմական առումով անցել է հանգիստ: Իհարկե, սիրելի հայրենակիցներ, Հայաստանի շուրջ, Արցախի շուրջ կա որոշակի լարվածություն, բայց այդ լարվածությունը պետք է, կրկնում եմ, կառավարել սառնասիրտ կերպով՝ մեր ռազմավարական գործընկերների հետ սերտ համագործակցությամբ, ինչը մենք անում ենք: Քարոզչության մասով՝ ուզում եմ կրկին ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ շատ հաճախ թշնամական և հայաստանյան որոշ ուժերի կողմից տարվող քարոզչության դրույթները նույնական են, և սա նկատելի է արդեն երկար ամիսնե»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը՝ տեղեկացնելով, որ խնդիր է առաջադրել, որ պաշտոնական տեղեկատվությունը ավելի ինտենսիվ և ամբողջական արձագանքի հանրության շրջանում առկա մտահոգություններին ու ավելի արագ լուսաբանի տեղի ունեցող գործընթացները:

Лента

Рекомендуем посмотреть