Այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես․ Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

Այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես․ Փաշինյան

2020-12-14 16:31 , Политика, 1236

Այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես․ Փաշինյան

«Կարող եմ ասել, որ մենք ընդհուպ մոտեցել ենք գերիների փոխանակման, մեր գերիների վերադարձի գործընթացի մեկնարկին: Շատ շուտով մենք սպասում ենք մեր գերիների՝ պաշտոնապես հաստատված խմբի վերադարձի մեկնարկին: Մեր մտածումը հետևյալն է. այս փուլում պիտի սկսենք վերադարձնել այն գերիներին, որոնց գերեվարված լինելու փաստը հաստատված է պաշտոնապես Ադրբեջանի և Կարմիր խաչի կողմից, որից հետո ավելի շատ կենտրոնանանք գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների փնտրտուքի վրա, որոնց մի մասը, հնարավոր է, գերեվարված լինեն: Սա նույնպես շատ բարդ գործընթաց է, և այստեղ էլ ակնկալում եմ մեր քաղաքացիների, առավելևս՝ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների ընտանիքների անդամների ըմբռնումը»,-այդ մասին ժողովրդին հղած ուղերձում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ նոր թափով պիտի տեղի ունենա նաև զոհվածների մարմինների փնտրտուքը և չճանաչված մարմինների ճանաչման գործընթացը։

«Ամեն ինչ արվում է՝ այս գործընթացն օր առաջ ավարտելու համար, բայց, ցավոք, մինչև տարեվերջ չենք կարողանա այն լրիվ ավարտել: և ուզում եմ ընդգծել նաև, որ գտնվելու վայրը անհայտ մեր եղբայրների որոնողական աշխատանքների համար ընդհանուր առմամբ շատ կարևոր է միջավայրի բարելավումը, որպեսզի ընդհանուր միջավայրի բարելավում տեղի ունենա, որովհետև, ինչպես հասկանում եք, այդ պրոցեսի արդյունավետությունը միայն մեզնից չէ կախված, և մենք քայլեր ենք ձեռնարկում, որպեսզի միջավայրը բարելավվի, և այս հարցերում լինենք, կարողանանք աշխատել ավելի արդյունավետ»,-ընդգծել է Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть