Մեծ և Հին Շեները ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանն ուղղում է ՀՀ ԱԳՆ-ին, որը խմբագրել է սխալը - RadioVan.fm

Онлайн

Մեծ և Հին Շեները ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանն ուղղում է ՀՀ ԱԳՆ-ին, որը խմբագրել է սխալը

2020-12-13 15:33 , Политика, 1243

Մեծ և Հին Շեները ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են. Էդիկ Բաղդասարյանն ուղղում է ՀՀ ԱԳՆ-ին, որը խմբագրել է սխալը

Մեծ Շենը և Հին Շենը ոչ թե Հադրութի, այլ Շուշիի շրջանում են` ՀՀ արտաքին գործերի նախարարությանն (ԱԳՆ) ուղղում է «Հետք» պարբերականի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածում հայտնելով, որ Ադրբեջանական ուժերը սադրիչ գործողությունները շարունակել են նաև այսօր՝ Հադրութի շրջանի Մեծ Շեն և Հին Շեն բնակավայրերի ուղղությամբ:

Էդ գյուղերը Շուշիի շրջանում են: Խաղաղապահների հետ խոսելուց գոնե իմացեք ինչը որտեղ է»,-գրել է Բաղդասարյանը:

Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ ԱԳՆ-ն ադրբեջանի կողմից զինված հարձակման վերսկսումը դատապարտող հաղորդագրություն է տարածել, որում նշել է, թե «սադրիչ գործողությունները շարունակվել են այսօր՝ Հադրութի Մեծ ու Հին Շեների ուղղությամբ»:

Այս պահին, սակայն, ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը պաշտոնական հաղորդագրությունը խմբագրել է՝ տեքստից հանելով «Հադրութի շրջան» բառակապակցությունը:

Лента

Рекомендуем посмотреть