Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել խորհրդարանական և արտախորհրդարանական կուսակցություններից կազմված շարժման` վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ:
«Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,-տեղեկանում ենք նախագահի պաշտոնական կայքից:
Վերջին օրերին, նշենք, հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի հետ, քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը: