Դեկտեմբերի 11-14-ը Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարությունը (ՌԴ ԱԻՆ) Լեռնային Ղարաբաղ կուղարկի 54 վագոն հումանիտար օգնություն: Տեղափոխումը կիրականացվի ՌԴ 8 քաղաքներից:
Դեկտեմբերի 11-ին Տիխորեցկից ու Ուլյանովսկից ուղևորվել է 4 վագոն, դեկտեմբերի 12-ին տեղափոխումը կիրականացվի Մոսկվայից, Իվանովոյից ու Ուֆայից:
Բեռներում շինանյութեր են, էլեկտրակայաններ, հրշեջ մեքենաների համար նախատեսված տարաներ և կենցաղային պարագաներ, ընդհանուր առմամբ՝ 1200 տոննա:
«Հումանիտար օգնության առաջին խմբաքանակների առաքումն իրականացվել է անհապաղ՝ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության ավիացիոն և ավտոմոբիլային տրանսպորտով, որպեսզի հնարավոր լինի մինչև սառնամանիքները վերականգնել ավերված տները»,-տեղեկանում ենք ՌԴ ԱԻՆ-ի պաշտոնական կայքից:
Հումանիտար օգնության տեղափոխումն իրականացվում է համաձայն ՌԴ նախագահի և կառավարության հանձնարարականների: