Փաշինյանը պետք է ասի՝ ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ. Էդիկ Բաղդասարյան - RadioVan.fm

Онлайн

Փաշինյանը պետք է ասի՝ ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ. Էդիկ Բաղդասարյան

2020-12-12 20:31 , Политика, 1077

Փաշինյանը պետք է ասի՝ ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ. Էդիկ Բաղդասարյան

«Նիկոլ Փաշինյանը պետք ասի, թե ստորագրած փաստաթղթից բացի ինչ պայմանավորվածություններ ունի Պուտինի և Ալիևի հետ: Եթե Ղարաբաղում այս պահին երկու կողմերը խախտում են փաստաթղթով ձեռք բերած պայմանավորվածությունները, նշանակում է հավելյալ ինչ որ բաներ էլ կան, որոնց մասին տեղյակ չենք»,-այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը:

«Այսօր վիրավորներ ունենք, Դիզափայտը և Հին Թաղերը հանձնել ենք, որովհետև մեզ արգելված է մարտի մեջ մտնելը»,-եզրափակել է գրառումը Էդիկ Բաղդասարյանը:

Այսօր ավելի վաղ Արցախի պաշտպանության նախարարությունը անդրադառնալով Ադրբեջանական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանն առ այն, թե իբր Հադրութի հատվածում հայկական ուժերը դիմել են զինված սադրանքի, ինչի արդյունքում մեկ ադրբեջանցի զինծառայող է վիրավորվել, հայտնել էր, որ իրականությունն այլ է, ըստ որի՝ դեկտեմբերի 11-ին՝ ժամը 20:40-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է հարձակման փորձ: Ծավալված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանների հրազենային վիրավորումներ են ստացել երեք պահեստազորայիններ: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ավելի ուշ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ այսօր՝ դեկտեմբերի 12-ին, ադրբեջանական կողմը վերսկսել է հարձակողական գործողությունները Արցախի Հանրապետության Հին Թաղլար և Խծաբերդ բնակավայրերի ուղղությամբ:

Փաստին արձագանքելով՝ վարչապետի մամուլի խոսնակը հայտարարել է, որ ադրբեջանական ուժերի հարձակումը պետք է արժանանա առաջին հերթին Ռուսաստանի խաղաղապահների արձագանքին:

Лента

Рекомендуем посмотреть