ՀՀ պաշտպանության նախարար (ՊՆ) Վաղարշակ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն (ՌԴ):
ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ այցի ընթացքում նախատեսվում են ՀՀ պաշտպանության նախարարի հանդիպումները ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և բարձրաստիճան այլ անձանց հետ: