ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. Փաշինյան - RadioVan.fm

Онлайн

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. Փաշինյան

2020-12-12 00:29 , Политика, 1118

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում. Փաշինյան

«Հայաստանը մտադիր է հետևողականորեն խթանել Միության տնտեսական շահերը համաշխարհային շուկայում և նպաստել ԵԱՏՄ-ի դիրքավորմանը միջազգային ասպարեզում որպես հուսալի, կանխատեսելի գործընկեր: Վստահ ենք, որ այսօր ընդունված «2021 թ ԵԱՏՄ միջազգային գործունեության հիմնական ուղղությունների մասին» և «Միջնաժամկետ հեռանկարում Միության հիմնական գործընկերների հետ առևտրատնտեսական համագործակցության զարգացման մոտեցումների մասին» փաստաթղթերը կարևոր ներդրում կունենան այդ նպատակների իրականացման մեջ»,-այդ մասին Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստին, որն անցկացվել է հեռահար ձևաչափով, ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նկատելով, որ աշխարհագրական հեռավորությունը և Միության երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր են ստեղծում Հայաստանի համար:

«Բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների անարգել կապերը Միության մնացած երկրների հետ մեզ համար ունեն հիմնարար նշանակություն: Այս ոլորտում սահմանափակումները հատկապես զգայուն են, և, հետևաբար, ՀՀ քաղաքացիների ԵԱՏՄ մի շարք երկրներ մուտքի արգելքների վերացման համար պայմանների ստեղծումն այսօր արդիական նշանակություն ունի»,-ասել է Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով, որ ստեղծված պայմաններում տնտեսական կայունության ապահովման շրջանակում կցանկանայի նշել նաև «կանաչ միջանցքներ» ստեղծելու Հայաստանի նախաձեռնությունը, որն ուղղված է մաքսային ընթացակարգերի պարզեցմանը:

Փաշինյանը նաև ասել է, որ Հայաստանն առաջնահերթ է համարում «Մինչև 2025 թվականը եվրասիական ինտեգրացիայի զարգացման ռազմավարական ուղղությունների» լրամշակումը և վերջնական համաձայնեցումը, փոխզիջումային լուծումներ գտնելը, որոնք թույլ կտան ավարտին հասցնել ինտեգրացիոն միավորման համար այս չափազանց կարևոր գործընթացը:

«Մենք հավատարիմ ենք համակարգված էներգետիկ քաղաքականության անհրաժեշտության վերաբերյալ սկզբունքային դիրքորոշմանը: Մասնավորապես, համոզված ենք, որ Միության համար գազի ընդհանուր շուկայի ձևավորումը Միության ներսում տնտեսական ինտեգրման բաղկացուցիչ մասն է հանդիսանում: Հայաստանի Հանրապետությունն իր գոհունակությունն է հայտնում ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի ձևավորման առաջին փուլի շրջանակում անցած ժամանակահատվածում Հանձնաժողովի և անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից կատարված աշխատանքների կապակցությամբ: Կցանկանայի շեշտել երկրորդ փուլի կարևորությունը, որի հիմնական արդյունքը պետք է լինի Միության համար ընդհանուր գազի շուկայի ձևավորման համար ենթակառուցվածքային, տեխնոլոգիական և իրավական հիմքերի ստեղծումը: Այս կապակցությամբ մենք ևս մեկ անգամ համոզմունք ենք հայտնում, որ ԵԱՏՄ ընդհանուր գազի շուկայի վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակումն ու ընդունումը կարևոր հանգրվան կդառնա Միության գործունեության և ինտեգրացիոն տարածքի զարգացման համար»,-նշել է Նիկոլ Փաշինյանը:

Лента

Рекомендуем посмотреть