Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, Թալիշի հատվածում՝ 1․ աշխատանքներին մասնակցում են նաև հարազատները - RadioVan.fm

Онлайн

Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, Թալիշի հատվածում՝ 1․ աշխատանքներին մասնակցում են նաև հարազատները

2020-12-12 00:17 , Общество, 1481

Ջաբրայիլում գտնվել է 20 զոհված զինծառայողի մարմին, Թալիշի հատվածում՝ 1․ աշխատանքներին մասնակցում են նաև հարազատները

Մոտ մեկ շաբաթ է՝ ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող ռազմական գործողությունների վայրերում որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցելու թույլտվություն է տրվել նաև անհետ կորած զինծառայողների հարազատներին:

Այդ մասին հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը՝ հղում անելով Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանին:

Հաղորդվում է, որ այսօր երկու ջոկատ է աշխատում Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղություններում: Երեկ Ջաբրայիլում գտնվել է 20, Թալիշի հատվածում՝ 1 զոհված զինծառայողի մարմին:

Հիշեցնենք՝ Արցախի ԱԻՊԾ-ն դեկտեմբերի 6-ին հայտնել էր, որ Կողմերի բանակցումից հետո որոնողական աշխատանքներն առաջիկայում կշարունակվեն ադրբեջանական վերահսկողության տակ անցած Հադրութի հարավային հատվածում, Մեխակավանում և մյուս բնակավայրերում:

Ընդհանուր առմամբ, հրադադարի հաստատումից հետո Արցախի տարբեր քաղաքներից ու բնակավայրերից դեկտեմբերի 9-ի դրությամբ դուրս է բերվել հայ զինծառայողների ավելի քան 770 մարմին։

Лента

Рекомендуем посмотреть